Ներքին 3 տարի առաջ - 15:57 24-11-2022

Արդեն 7 տարի է ինձ զրպարտելով են զբաղված, գիտեմ՝ ում կինն է անում ու ինչի է անում․ Մելանյա Ստեփանյանը՝ 1 050 000 դրամի հափշտակության մասին

Ես 1 050 000 դրամից տեղյակ չեմ, ինձ ինչ-որ որոշում են տվել, որտեղ ասված է, որ 150 հազար դրամի պակասուրդ կա։ Իսկ 1 050 000 դրամից տեղյակ չեմ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանն՝ անդրադառնալով նախօրեին Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը, ըստ որի՝ Գեղասահքի ֆեդերացիայի նախագահին մեղադրանք է ներկայացվել՝ 1 050 000դրամի հափշտակության համար։ Նա նշեց, որ ինքը դեռ հարցաքննության չի կանչվել։

«Երբ կանչեն՝ կպարզաբանեմ և այդ 150 հազար դրամ պակասուրդի պատմությունն էլ կհերքվի ու դրանով կվերջանա այս ամենը։ Սուտ տեղեկություններ են տարածում և զրպարտում են, ինձ համար կապ չունի, թե ով է նման զրպարտություն տարածում, ամեն ինչ կհերքվի, և հերթով բոլորը պատասխան են տալու։

Մարդիկ սիրում են սուտ տեղեկություններ տարածել, ես գիտեմ՝ որտեղից են այդ սուտ տեղեկությունները գալիս, ես կարող եմ ասել՝ ում կինն է անում, ու ինչի է անում, ուղղակի այս ամենն ավարտվի, կասեմ, թե ում կինն է այդքան բորբոքված, արդեն 7 տարի է ինձ զրպարտելով են զբաղված։

Այդ մեկի կինը հիմա բոլորի հետ մոտ է ու նման բաներ են անում իմ դեմ, հերթով ամեն ինչ կիմանամ։

Բայց գիտեք, հիմա ինձ ամենաշատը բարկացնում է, որ Սոնա Ռուբենյանի անվան հետ են փորձում խաղալ։ Իմ անվան հետ խաղալուց բացի, նրա անվան հետ են խաղում։ Ինչ կապ ունի, որ իմ հարսն է, ինչի են էդ երեխու հարսանիքի նկարները շրջանառում, ինչի են այդ երեխայի անունը շահարկում, ինչ մեղավոր է, որ իմ տղայի հետ է ամուսնացած։ Ամենաշատը դա է ինձ անհանգստացնում։

Բայց ես այս թեմային դեռ անդրադառնալու եմ, առայժմ թող ուրախանան»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում