Ներքին 3 տարի առաջ - 14:55 24-11-2022

184,5 հազար եվրո հավելյալ գումար բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ CNF-ի կողմից


Կովկասի բնության հիմնադրամը, հաշվի առնելով եվրո-դրամ փոխարժեքի մեծ տատանումները, ինչի հետևանքով ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող ՊՈԱԿ-ների մոտ առաջացել էր լուրջ ֆինանսական պակասորդ, տրամադրել է հավելյալ ֆինանսավորում՝ 184 հազար 500 եվրոյի չափով։

Նշված գումարից 103 հազար եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 65 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին և 16 հազար 500 եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին։

CNF-ը կրկին վերահաստատում է, որ կարևորում է Հայաստանի եզակի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված աշխատանքների արդյունավետ իրականացումը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը