Ներքին 4 տարի առաջ - 00:24 24-11-2022

Վահե Հակոբյանը հերքել է մանդատը վայր դնելու մասին շրջանառվող լուրերը

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում խոսել է կուսակցության ծրագրերից, Աննա Գրիգորյանի եւ Արթուր Սարգսյանի՝ կուսակցությունը լքելու մասին։

Վահե Հակոբյանը պարզաբանեց, որ միայն Աննա Գրգորյանը և Արթուր Սարգսյանն են դիմումներ ներկայացրել, իսկ Առուշ Առուշանյանից կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու մասով դիմում չի ստացել.

«Առուշանյանի հետ շատ մտերիմ հարաբերություններ ունենք, նա ամիսներ առաջ ասել է, որ էլ չի ցանկանում զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, այդքանով սահամանփակվել է խոսակցությունը»,-ասաց Հակոբյանը:

Ինչ վերաբերում է Աննա Գրիգորյանին և Արթուր Սարգսյանին՝ Վահե Հակոբյանը նշեց, որ նրանք դեռևս ամսիներ առաջ են դուրս եկել կուսակցությունից, ինչը եղել է նաև կուսակցության մոտեցումը։

Պատգամավորը հերքեց նաև մամուլում շարունակ շրջանառվող լուրերը իր՝ մանդատը վայր դնելու մասին.
«Ես այսօր նման մտադրություն չուեմ»,-ասաց Հակոբյանը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը