Ներքին 3 տարի առաջ - 20:53 23-11-2022

Քերոբյանն ընդունել է Սվերդլովսկի փոխնահանգապետի գլխավորած պատվիրակությանը

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Վահան Քերոբյանն այսօր՝ նոյեմբերի 23-ին, ընդունել է Սվերդլովսկի փոխնահանգապետ Դմիտրի Իոնինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք նախարարի ֆեյսբուքյան գրառումից:

Պատվիրակության կազմում են եղել պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Քերոբյանը հայտնել է, որ Սվերդլովսկի հետ արդեն իսկ հաստատվել են գործարար կապեր, սակայն առկա են մեծ հնարավորություններ համագործակցությունն ավելի ընդլայնելու համար։

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք տնտեսության տարբեր ուղղություններով երկկողմ գործարար կապերի ամրապնդման նոր հնարավորությունները, մասնավորապես՝ ագրովերամշակման, շինարարության, էներգետիկայի, անտառաշինության, բժշկական սարքաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում»,-գրել է Վահան Քերոբյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում