Ներքին 3 տարի առաջ - 10:14 23-11-2022

Վարչապետը Արմեն Կոտոլյանին 10 աշխատանքային օրով արձակուրդ է ուղարկել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն արձակուրդ է մեկնել:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ»:

Արմեն Կոտոլյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը