Ներքին 3 տարի առաջ - 22:34 22-11-2022

Մարտունի գյուղում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 22-ին` ժամը 17։58-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:20-ին, մարվել՝ 19:55-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ: