Ներքին 3 տարի առաջ - 21:53 22-11-2022

Տարածքը անվերահսկելի է դարձել․ ներխուժել են Նուրբօրգանական քիմիայի ինստիտուտի տարածք

Ժամեր առաջ Նուրբօրգանական քիմիայի ինստիտուտի գիտության գծով տեղական Ռոբերտ Հակոբյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ներկայացրեց, որ ինստիտուտի տարածք գիշերով ներխուժում է տեղի ունեցել։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել ինստիտուտի տնօրեն Սահակ Գասպարյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ է կատարվել։ Գասպարյանն ասաց, որ այժմ գտնվում է ոստիկանությունում հասկանալու համար, թե ինչ է եղել։

Իսկ գիտության գծով տեղակալ Ռոբերտ Հակոբյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, ոստիկանությունից ինչ արձագանքներ կան, ասաց, որ գնդապետ Ստյոպա Մանուկյանն անձամբ ներկա է եղել։

«Պետական գույքը վնասել ու թողել, գնացել են, ներկա է եղել նաև ջրավազանի սեփականատիրոջ ներկայացուցիչը՝ Դավիթ Աթանեսյանը։ Մենք մեր պահակային ծառայության պետի ահազանգով ենք հասել տեղ։ 18:30-ից սկսել են քանդել, ու հիմա տարածքը անվերահսկելի է դարձել»։