Ներքին 3 տարի առաջ - 19:43 22-11-2022

Նոյեմբերի 24-ին խորհրդարանն արտահերթ նիստ կգումարի

Խորհրդարանը նոյեմբերի 24-ին ժամը 11:00-ին կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ կգումարի: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ԱԺ նախագահի ստորագրած որոշումից:

Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը․ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը:

Նախագծերի՝ առաջին ընթերցմամբ քննարկումից հետո տեղի կունենա երկրորդ ընթերցմամբ քննարկում: