Ներքին 3 տարի առաջ - 18:20 22-11-2022

Պետք է սկսել տուգանել տնտեսվարող սուբյեկտներին․ Հրաչյա Սարգսյան

Պետք է սկսել տուգանել տնտեսվարող սուբյեկտներին, որոնք չեն կատարում բիզնեսի վարման վայրին հարող տարածքի բարեկարգման վերաբերյալ իրենց պարտավորությունները։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Նա հիշեցրեց, որ նման խախտման համար տուգանքը կազմում է 20-50 հազար դրամ (50-130 դոլար-խմբ.):

Սարգսյանը վստահեցրեց, որ քաղաքապետարանին այդ տուգանքները պետք չեն։ «Մեզ պետք է, որ տնտեսվարող սուբյեկտները հետեւեն բիզնեսի վարման վայրին հարող տարածքի մաքրությանն ու բարեկարգմանը»,- հավելեց քաղաքապետը։