Ներքին 3 տարի առաջ - 16:53 22-11-2022

Դավիթ Բալայանը կնշանակվի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնում առաջարկել է այս պահին ամենաբարձր վարկանիշ ունեցող, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի թեկնածությունը։

«Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի թեկնածու Դավիթ Բալայանին առաջարկել Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում իր թեկնածությունը՝ Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով»,- նշվում է ԲԴԽ որոշման մեջ, որն արդեն ուղարկվել է ՀՀ նախագահին։

Նշենք, որ Դավիթ Բալայանն առաջին անգամ դատավոր է նշանակվել 2001 թվականին՝ զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը։

Դավիթ Բալայանի հայրը՝ Կիմ Բալայանը, եղել է ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ, եղբայրը՝ Գաբրիել Բալայանը, 2018-2020 թվականներին զբաղեցրել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, մյուս եղբայրը՝ Տիգրան Բալայանը, 2018 թվականին նշանակվել է Նիդեռլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում