Արտաքին 3 տարի առաջ - 14:26 22-11-2022

Ադրբեջանի նախագահը պնդում է, որ հակամարտությունները չեն կարող հավերժ տևել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հակամարտությունները չեն կարող հավերժ տևել։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական «Minval.az» լրատվականը, Ալիևն այս մասին ասել է՝ դիմելում Բաքվում ընթացող Ասիայի քաղաքական կուսակցությունների՝ «Անվտանգություն և համագործակցություն. քաղաքական կուսակցությունների դերը» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին։

Ալիևն ընդգծել է, որ ժամանակակից գլոբալ մարտահրավերների շարքում, որոնց հետ բախվում են պետությունները՝ խաղաղության և անվտանգության խնդիրներն ամենահրատապ հարցերից են։ Նա նշել է, որ Ադրբեջանը 2020 թվականին Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում այսպես կոչված ազատագրել է իր օկուպացված տարածքները և կատարել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ընդունված և գրեթե 30 տարի չկատարված բանաձևերի պահանջները։

Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ պատմական փորձի համաձայն՝ հակամարտությունները չեն կարող հավերժ տևել։ Ալիևի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և անվտանգության ապահովումը՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների և արդարության վրա, ժամանակի պահանջն է։

«Այս կապակցությամբ գովասանքի է արժանի միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու նպատակով քաղաքական կուսակցությունների գիտելիքների ու փորձի փոխանակումը, համագործակցության հնարավորությունների ընդլայնումը»,- ասել է նա։