Ուղիղ եթեր
Մամուլ 6 ժամ առաջ - 08:45 30-10-2026

Ուժեղն էլ դո՞ւք եք. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Ես գիտեի՝ գոնե ֆիզիկապես են ուժեղ, փաստորեն՝ չէ»,- երեկ խորհրդարանական ծեծկռտուքից հետո ընդդիմադիրներին փորձեց ծաղրել Նիկոլ Փաշինյանը՝ իր էջում նման գրառում անելով եւ մնալով ինքն իր գրառման տակ․ ով չալարեց, քննադատեց, թքեցին-մրեցին այդ գրառման համար։ Բայց մարդիկ անմիջապես սկսեցին խոսել իշխանությունների «ուժից»։

Հարցնում էին՝ իսկ ձեր՝ ՔՊ-ի ու անձամբ Փաշինյանի ուժը որտե՞ղ է դրսեւորվում. թիկնապահների, ոստիկանների ու ՊՊԾ աշխատակիցների թիկունքում թաքնվելու մե՞ջ։ Երեկվա բախումից հետո էլ, երբ ՔՊ-ի 64 պատգամավորի դեմ ընդամենը 41 ընդդիմադիր պատգամավոր է կանգնած, եւ թվում է՝ չպետք է վախենան, քանի որ անգամ թվակազմով գերազանցում են, սակայն միջադեպից անմիջապես հետո խորհրդարանը շրջափակեցին ոստիկանական գվարդիայի զորքով։

Իսկ ինքը՝ Փաշինյանը, ցանկացած տեղ գնում է մեծաթիվ թիկնազորի ու ոստիկանների ուղեկցությամբ, մեծ շարասյունով։ Նախապես սանրում են տեղանքը, տանիքներին դիպուկահարներ կանգնեցնում։ Նրան ուղեկցողներից մի քանիսն էլ անպայման պաշտպանական հատուկ զոնտիկներ են տանում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։