Արտաքին 3 տարի առաջ - 20:50 21-11-2022

Թեհրանը հայտնում է Բաքվից դրական ուղերձներ ստանալու մասին

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ Թեհրանը երկկողմ բանակցությունների ընթացքում դրական ուղերձներ է ստացել Բաքվից։ Ինչպես փոխանցում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը, Քանանին այս մասին ասել է այսօր կայացած իր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում՝ մեկնաբանելով Իրանի և Ադրբեջանի միջև առկա վերջին լարվածությունը։

Քանանին ընդգծել է, որ հարևանների և մասնավորապես Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններում Իրանի սկզբունքը փոխադարձ հարգանքն է, հարաբերությունների խորացումն ու երկկողմ համագործակցությունը։ Անդրադառնալով ադրբեջանցի պաշտոնյաներից ստացվող դրական ուղերձներին՝ Քանանին մասնավորապես ասել է.«Հուսով ենք, որ երկկողմ բանակցությունների ընթացքում այս դրական ուղերձներին համաչափ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն»։

Իրանցի պաշտոնյան նշել է, որ Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունները վերջին տարում աճել են, քանի որ երկու հարևաններն ամրապնդել են իրենց համագործակցությունը։ Նա միևնույն ժամանակ ափսոսանք հայտնելով՝ ասել է, որ երբեմն կողմերի միջև հարցեր են առաջանում, որոնք հակասում են կապերի խթանման ընդհանուր քաղաքական կամքի գործընթացին։

Քանանին նաև կոչ է արել ադրբեջանցի պաշտոնյաներին խուսափել թյուրիմացությունների և տարաձայնությունների մասին լրատվամիջոցներով խոսելուց։ Նա հավելել, է որ լրատվամիջոցներն անհրաժեշտ է օգտագործել ավելի սերտ բարեկամության համար:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը