Ներքին 3 տարի առաջ - 18:10 21-11-2022

Հայ-վրացական հարաբերություններում դեռևս մեծ աշխատանք կա կատարելու․ Վրաստանի հարցերով փորձագետ

Վերջին 2 շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ հարցազրույցն է կայանում Հայաստանի և Վրաստանի վարչապետների միջև։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ տարվա սկզբին Երևանում անցկացնել երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Հասմիկ Մելիքսեթյանը։

«Կարծում եմ՝ սպասում են, որ տարին ամփոփվի, հասկանան, թե ինչպիսի ցուցանիշներ են գրանցվել, օրինակ՝ առևտրաշրջանառության ոլորտում, կամ ինչպիսի հնարավորություններ կան ենթակառուցվածքների ոլորտում։

Այս ցուցանիշների հիմքով էլ հետագայում կնախանշվի, թե ինչ ինչպիսին կարող է լինել հաջորդ 1 կամ 3 տարին։ Եթե հիշում եք՝ վերջին հանդիպումներից մեկի ժամանակ Հայաստանի վարչապետը նշել էր, որ շատ կարորում է Վրաստանի հետ առևտրաշրջանառության ծավալների մեծացումը և դա մոտավորապես 1 մլրդ դոլարի»,- ասաց նա։

Մասնագետը կարևորեց առևտրաշրջանառության ոլորտի ուղղությամբ տարվող երկուստեք աշխատանքը։

«2022 թվականին տարբեր իրողություններով ու ճգնաժամերով պայմանավորված և՛ տուրիզմի և՛ առևտրաշրջանառության առումով եղան տարբեր վայրիվերումներ։ Մանավանդ, քովիդից հետո։ Ու, կարծես թե երկու երկրներն էլ տնտեսական առաջընթաց են գրանցել։ Այսինքն, արդեն 2023-ի սկզբին այդ 1 մլրդ դոլարն այնքան էլ անիրատեսական չի հնչի»,- ասաց նա։

Այդուհանդերձ, փորձագետի գնահատմամբ, երկու երկրները դեռևս մեծ աշխատանք ունեն կատարելու մի շարք ոլորտներում գործակցության բարելավման ուղղությամբ։

«Կարծում եմ, որ բավականին աշխատանք կա կատարելու սահմանային անցակետերի, առաց անձնագրերի՝ ներքին օգտագործման ID քարտերով Վրաստան այցելելու հնարավորություն տալով։ Այս գործընթացը մեղմելու միջոցով երկրների միջև փոխայցելություններն ավելի կակտիվանան։ Դրանց վերաբերյալ 1, 2 անգամ հայտարարություններ եղել են, ինչը ցույց է տալիս, որ այդ ուղղությամբ, ըստ երևույթին, աշխատանքներ տարվում են»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ աշխատանք կա տանելու նաև միջմշակութային հարցերի, սոցիալական, տուրիզմի ու մի շարք այլ ոլորտների առավել բարելավման ուղղությամբ։ «Այսինքն, մենք իսկապես ունենք շատ ոլորտներ, որոնց դեռևս բավարար ուշադրություն չի դարձվում»,- եզրափակեց Վրաստանի հարցերով փորձագետը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում