Ավելին 3 տարի առաջ - 15:07 21-11-2022

Արցախում հայտնաբերվել է շուրջ 230 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք. ԱԻՊԾ

Նոյեմբերի 14-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության Կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 801 զանգ, որից 19-ը՝ տեխնածին, 21-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն արձագանքել են ստացված բոլոր կենցաղային և տեխնածին բնույթի ահազանգերին՝ կատարելով փակված 7 դռան և 4 վերելակի բացում, ազատ տեղաշարժի համար սահմանափակ կարողություն ունեցող մեկ քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է բուժհաստատություն:

Հրշեջ փրկարարներն անցած շաբաթվա ընթացքում կատարել են 10 ելք, որից 6-ը՝ բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով: Բաց տարածքում՝ չոր ենթատարածքներում հրդեհի 3 կանչ է գրանցվել Մարտակերտի վերին ենթաշրջանում և Ասկերանի շրջանում: Բնակելի տարածքում՝ էլեկտրալարերի կարճ միացման պատճառով հրդեհի վերաբերյալ մեկ կանչ գրանցվել է Մարտակերտ քաղաքում: Հրշեջ փրկարարների կանխարգելիչ գործողությունների արդյունքում՝ կրակը մարվել է ժամանակին:

Կյանքի համար վտանգ ներկայացնող սպառնալիքները կանխելու նպատակով՝ փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը՝ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo Trust» կազմակերպության սակրավորների հետ շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Անցած շաբաթվա ընթացքում կատարվել է 10 ելք: Հայտնաբերվել է շուրջ 230 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

ԱԻ պետական ծառայությունը Հանրապետության ողջ տարածքում իրականացնում է շուրջօրյա համակարգված աշխատանք, նպատակ ունենալով ապահովել բնակչության անվտանգությունն ու կանխել սպասվող սպառնալիքները:

Բնակչության կանչերին զուգահեռ, կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումների ծառայողները ՆԳ նախարարի կարգադրություններով ու ԱԻՊԾ տնօրենի հրամաններով՝ փրկարար ծառայողների գիտական ու տեսական գիտելիքների մակարդակը բարձրացնելու եւ բարելավելու նպատակով, իրականացվում է տարվա պլանով նախատեսված բոլոր ուսումնական դասընթացներն ու միջոցառումները:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը