Արտաքին 3 տարի առաջ - 11:48 21-11-2022

Եվրոպական երկրները թանկ են վճարելու Ռուսաստանին մեկուսացնելու քաղաքականության համար. Էրդողան

Եվրոպական երկրները թանկ են վճարելու Ռուսաստանին մեկուսացնելու քաղաքականության համար:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ։

«Գինն անվերջ կլինի: Եվ այս գինը գնալով ավելի շատ վճարում է Եվրոպան, և դրա հետ մեկտեղ Լեհաստանը»,- ասել է նա:

Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր, որ արևմտյան երկրները՝ Վաշինգտոնի գլխավորությամբ, «առանց սահմանափակումների հարձակվում են Ռուսաստանի վրա», սակայն Ռուսաստանը դիմադրում է։

Էրդողանը նաև նշել էր, որ եվրոպացի առաջնորդները սխալ են գնահատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա Ռուսաստանի նախագահին դասել է «աշխարհի հինգ ամենահարգված երկրների ղեկավարների» շարքին, որոնք ունակ են հետ մղել ցանկացած ճնշում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում