Արտաքին 4 տարի առաջ - 10:43 20-11-2022

Զելենսկին չի ցանկանում բանակցել, որպեսզի չճանաչի Ուկրաինայի փլուզման իրողությունները. եթե ճանաչի, ազգայնականները նրան կսպանեն. Մեդվեդև

Արևմուտքը չի ցանկանում վերջնական խզում Ռուսաստանի Դաշնության հետ, հետևաբար Կիևին դրդում է բանակցել Մոսկվայի հետ, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի ցանկանում դրանք, որպեսզի չճանաչի Ուկրաինայի փլուզման իրողությունը։

Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը չեն ցանկանում վերջնական խզում Ռուսաստանի հետ, որը հղի է Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգով: Այստեղից էլ հաճախակի փորձերը՝ Կիևին բանակցությունների մղելու», - գրել է Մեդվեդևը:

Մեդվեդևը նշել է, որ «Զելենսկիին բանակցությունները պետք չեն ակնհայտ եսասիրական պատճառներով և դրանք շատ վտանգավոր են նրա համար»։

«Ի վերջո, եթե չես ճանաչում Ուկրաինայի փլուզման իրողությունները, անիմաստ է նստել սեղանի շուրջ, իսկ եթե դա խոստովանես, քո ազգայնականները, որոնք զուգակցված են բանակի վերնախավի հետ, քեզ կսպանեն»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին