Արտաքին 3 տարի առաջ - 19:32 19-11-2022

Ռուսաստանը ԵԱՀԿ խորհրդի նիստին Լավրովի մասնակցությունը չթույլատրելու որոշումը սադրանք է որակել

Պաշտոնական Մոսկվան սադրիչ է որակել Լեհաստանի որոշումը, որով այդ երկիրը չի թույլատրել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին։ Ինչպես փոխանցում է ռուսական «Интерфакс» լրատվական գործակալությունը, այս մասին նշվում է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ։

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ նման որոշումը անհամատեղելի է կազմակերպության ղեկավարի կարգավիճակի հետ։ Հայտարարության համաձայն՝ Լեհաստանը խախտել է ԵԱՀԿ կանոնակարգը և որոշումներ կայացնող մարմինների՝ մասնավորապես նախագահության աշխատանքային սկզբունքների հետ կապված ԵԱՀԿ նախարարների խորհրդի կողմից 2002 թվականի Պրոտոյում ընդունված որոշումը։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել է, որ Վարշավան ոչ թե ամրապնդրել է ԵԱՀԿ-ն, այլ՝ ոչնչացրել այն և ամեն ինչ անում է կազմակերպությունում առկա կոնսենսուսի մշակույթը քայքայելու համար, որը հիմնարար է կազմակերպության համար և խթանում է վտանգավոր կենտրոնախույս միտումները։

«Նախարարների խորհրդի համատեքստում Ռուսաստանի նկատմամբ անընդունելի հարձակումը կազմակերպության ներսում Լեհաստանի ողջ «հականախագահականության» գագաթնակետն է։ Լեհերն արևմտյան ճամբարում իրենց համախոհների աջակցությամբ և նման ավերիչ որոշումներով ԵԱՀԿ-ին մղում են անդունդ՝ զրկելով անվտանգության ամրապնդման և համագործակցության հաստատման հարցում իրմկարևորությունը ցույց տալու հնարավորությունից»,- ասվում է հայտարարությունում։

Հայտարարությունում ռուսական կողմը նաև համոզմունք է հայտնել, որ բոլոր իմաստուն քաղաքական գործիչները կիսում են ռուսական կողմի դիրքորոշումը նման գործողությունների անթույլատրելիության վերաբերյալ և սկզբունքային գնահատական ​​կտան նրանց։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է նաև, որ ԵԱՀԿ Նախարարների խորհրդում ռուսական պատվիրակությունը կգլխավորի ԵԱՀԿ մշտական ​​ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում