Ներքին 3 տարի առաջ - 21:44 18-11-2022

Կասկած չկա, որ տարածաշրջանում լուրջ ազդեցություն ունեցող խորքային գործընթացներ են սկսվել․ քաղաքագետ

«Սովորաբար, երկրների նախագահների՝ որևէ երկիր մեկնելուց առաջ այդ երկրում նախապատրաստական հանդիպումներ են ունենում արտգործնախարարները։ ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում Լավրովի նախատեսվող այցը Հայաստան այդպիսի այցերի շարքին կարելի է դասել»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը։

Իր խոսքով՝ այդպիսի հանդիպումները, որպես կանոն, տեղի են ունենում կարևոր հանդիպումներից առաջ։

«Չեմ կարող ասել, թե հանդիպումն ինչքանով անդրադարձ կունենա ընդհանուր տարածաշրջանային և միջազգային քաղաքական կոնյուկտուրայի վրա, բայց այն, որ լուրջ տեղաշարժեր են սկսվել ու շարունակվում, կասկած չունեմ։ Նամանավանդ, հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված՝ հատկապես Արևմուտքի ակտիվացման ֆոնին»,- ասաց նա։

Քաղաքագետն անդրադարձավ նաև այս օրերին ՌԴ վարչապետի՝ Ադրբեջան կատարած այցին։

«Ե՛վ ադրբեջանական, և՛ ռուսական մամուլում հանդիպում ենք հոդվածների, որտեղ մասնավորապես նշվում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման նոր որակի և այլ հարցերի մասին։ Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ սկսվել ու շարունակվում են որոշակի խորքային և բազմաշերտ գործընթացներ։ Ընդ որում, երկու ուղղությամբ՝ Ռուսաստան-Ադրբեջան և Հայաստան- Ռուսաստան»,- ասաց նա։

Քաղաքագետը խուսափեց Լավրովի այցն այս ամբողջ գործընթացից առանձին դիտարկել՝ դա ուղիղ ձևով կապելով Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Հայաստան նախատեսվող այցի հետ։

«Լավրովի այցը Հայաստան առավելապես միտված է միջազգային հարաբերություններին։ ՌԴ վարչապետի այցն Ադրբեջան տնտեսական և քաղաքական բովանդակություն ունի։ Այս դեպքում, խոսելով հարաբերությունների գոնե առերևույթ բալանսավորման մասին՝ գուցե և տեղի չունենա հետագա պատասխան այցելություն Ադրբեջան։ Բայց, տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող որոշակի խորքային գործընթացների դեպքում, կարծում եմ, որ արտաքին գորատեսչությունների ներկայացուցիչների միջոցով որոշակի շփումներ կլինեն նաև Ադրբեջանի իշխանությունների հետ։ Դա կարող է լինել ինչպես Լավրովի պատասխան այցով դեպի Բաքու այնպես էլ որևէ այլ ձևաչափով հանդիպում՝ Բաքվի իր պաշտոնակցի հետ»,-եզրափակեց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur