Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:41 18-11-2022

Շատ արագ կանցնենք կազմակերպման, նախագծման աշխատանքներին․ Հայաստանը նախատեսում է պետական երկրորդ արբանյակն ուղարկել տիեզերք

Հայաստանը նախատեսում է նաև հայկական արտադրության առաջին արբանյակը բաց թողնել տիեզերք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին կայացած ասուլիսի ընթացքում, պատասխանելով Oragir.news-ի հարցին, թե հայկական արտադրության արբանյակների մասին խոսելիս ինչ ծավալների աշխատանքի մասին է խոսք գնում և որքան ժամանակում է հնարավոր դա իրականացնել, ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը։

«Տիեզերական ծրագրերը բավականին երկարաժամկետ պլանավորման արդյունք են լինում։ Հենց նոր խոսեցիքն եվրոպական տիեզերական գործակության կողմից կազմակերպվող մի ծրագրի մասին, որի արձակումը նախատեսվում է 2030 թ․։ Իրականում առաջին արբանյակի արձակումն աննախադեպ արագությամբ է ստացվել, բայց այդ ընթացքում պոտենցիալը և ձեռքբերումները թույլ են տալիս խոսել այն մասին, որ շատ արագ կանցնենք պետական երկրորդ արբանյակի կազմակերպման, նախագծման աշխատանքներին, որն էականորեն կտարբերվի առաջին արբանյակից ոչ միայն տեխնիկական հատկություններով, այլև ինտեգրացիայի զգալի մասը Հայաստանում կարվի։ Եվ մենք կարող ենք ասել, որ կլինի ոչ միայն հայկական երկրորդ արբանյակը, այլև հայկական արտադրության առաջին արբանյակը։ Սա մեր նպատակն է»,- ասաց նա և հավելեց, որ աշխատանքներն արդեն սկսված են։

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն էլ հավելեց, որ Հայաստանում արդեն գրանցվել է SATLANTIS Armenia ընկերությունը։«Դա մեր նախանշած քայլերից մեկն էր արբանյակաշինության զարգացման ուղղությամբ»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին