Մշակույթ Ներքին 3 տարի առաջ - 22:25 17-11-2022

Իր բեմադրությունները երիտասարդներին էր տալիս. մահացավ թատրոնի ավագ սերնդի վերջին ներկայացուցիչը

68 տարեկան հասակում կյանքից հեռացել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գևորգյանը:

Բագրատ Գրիգորի Գևորգյանը ծնվել է 1954թ. սեպտեմբերի 4-ին Երևան քաղաքում։ Աշխատել է Ստեփանակերտի պետական թատրոնում։ 1977 թվականից առ այսօր աշխատում էր Արտաշատի պետական թատրոնում որպես դերասան։ 2010 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման։ 2014 թվականին արժանացել է ՀՀ թատերական գործիչների միության «Ոսկե մեդալի»։ 2018 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալի»։

Oragir.News-ի հետ զրույցում Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի փոխտնօրեն, դերասան Մարատ Խաչատրյանը, պատմելով դերասանի մասին, ասաց. «Շատ հետաքրքիր դերասան էր նա, մեր թատրոնի ավագ սերնդի վերջին ներկայացուցիչներից էր, թատրոնում ավագներով մնացին մեկ, երկու հոգի։ Ամենակարևորը՝ պարտաճանաչ, իր գործին նվիրված, ես որ մտել եմ թատրոն, պարոն Գևորգյանի մեջ ինձ ամենաշատը հենց դա է գրավել, իր պատասխանատվությունն ու պրոֆեսիոնալիզմն իր գործի նկատմամբ, ինչ պատասխանատվությամբ էր վերաբերվում իր գործին, ինչ հանձնարարություն որ ստանում էր՝ բեմադրություն կամ ինչ-որ վերականգնում անելու։ Պարտաճանաչությունը թատրոնի ամենակարևոր բաներից մեկն է։ Ես մի օր չեմ տեսել, որ պարոն Գևորգյանը փորձից ուշանար, կամ մի օր գար անպատրաստ, այդպիսի բան ես չեմ նկատել։ Բարձ որակների տեր անձնավորություն էր պարոն Գևորգյանը, ափսոս, որ այսպես անժամանակ ու հանկարծակի տեղի ունեցավ այս ամենը, մեզ համար ուղղակի անսպասելի էր այս կորուստը...»։

Հարցին, թե դերերը, որոնք իրեն էին վստահված, այժմ ովքեր պետք է խաղան, պատասխանեց. «Ինձ չի թվում, որ այս պահին ինչ-որ մեկը կհայտնվի, որ կկարողանա փոխարինել նրան, որովհետև ինչ դեր էլ որ խաղում էր, վերջին շրջանում մի քանի դերերում էր հանդես գալիս, «Արտիստ»-ում Ալեքսանդրի կերպարը, ինձ թվում է այդ դերում երևի թե չի փոխարինվելու, իսկ ինքը մի հետաքրքրիր հատկություն էլ ուներ, ուներ բեմադրություններ արած, որոնց մեջ ինքը խաղում էր ժամանակին, բայց իր բեմադրությունները, երբ կարիք եղավ նորից վերաբեմադրելու, ինքը շատ հետաքրքրիր մոտեցում ցուցաբերաց․ իր դերերը, որտեղ ինքը խաղում էր, վստահեց ավելի երիտասարդներին, այդ առումով, կարելի է ասել, թատրոնի աշխատանքը փրկել է, նա արդեն իսկ երիտասարդներին տվել է այն կերպարները, որը ինքն էր խաղում ժամանակին։ «Արտիստ» ներկայացումը դպրոցներից պահանջարկ կա, որ պետք է խաղայինք, մենք ասացինք, որ մեր արտիստը վատառողջ է, կլավանա, կխաղանք, բայց մենք իրոք չէինք սպասում, որ այսպիսի վերջաբան ունենա այս ամենը»։

Խաչատրյանի խոսքով՝ Բագրատ Գևորգյանը հետաքրքրիր հումոր ուներ. «Հետաքրքիր մի բան որ լինում էր, կամ անում էին, նայում էինք երիտասարդներով, հումորով ասում էր․ «Հա բայց ես լավ դերասան եմ եղել, ջահել վախտ կարգին դերասան էի»։ Իր մշտական արտահայտություններից էր նաև՝ մենք գնալու ենքը, դուք՝ երիտասարդներդ, կարողացեք պահել այս թատրոնը»։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար