Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:21 17-11-2022

Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ուսանողության միջազգային օրվա առթիվ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ուսանողության միջազգային օրվա առթիվ։

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ ուսանողներ,

Սրտանց շնորհավորում եմ Ուսանողության միջազգային օրվա առթիվ: Ես, իհարկե, գիտեմ, որ վերջին տարիներին մեր երկրին բաժին հասած դժվարություններն ու փորձությունները ստվերել են տոնական առիթներն ու տրամադրությունները, բայց ուզում եմ, որ դուք իմանաք ու գիտակցեք, որ այդ խնդիրների հաղթահարումն ու մեր երկրի հզորացումը հենց ձեզնով է պայմանավորված:

Ես բազմիցս ասել եմ, որ երիտասարդությանն է պատկանում մեր վաղվա օրը, մեր ապագան: Երկրի գալիքը հենց դուք եք կերտելու և ես շատ կուզենայի, որ դուք գիտակցեիք ձեզ վրա դրված պատասխանատվությունը, սրտացավորեն վերաբերվեիք մեր երկրում առկա խնդիրների լուծման գործին, չլինեիք անտարբեր տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Անտարբերությունը մեծ չարիք է, որը խանգարում է մեր ապագայի կերտման գործին: Միշտ եղե՛ք լավատես, հավատացեք, որ չլուծվող խնդիրներ չկան, սակայն մեր փոխարեն մեր խնդիրները ոչ ոք չի լուծելու: Որքան մենք շատ ունենանք բանիմաց, գրագետ ու պատրաստված երիտասարդներ, այնքան շուտ միասնաբար կարող ենք Հայաստանը դարձնել հզոր, բարեկեցիկ ու բարգավաճ երկիր:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ, մաղթում նորանոր հաջողություններ գիտության և կրթության ասպարեզներում, հետագայում նաև արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ մեր երկրի բարօրության ու բարգավաճման:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում