Ներքին 3 տարի առաջ - 13:24 16-11-2022

Միջադեպ հիվանդանոցում. Ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին «դեբոշ» է սարքել, ծեծել անվտանգության աշխատակցին, հարվածել բժշկին

Oragir.news-ի տեղեկություններով՝ գիշերն արտակարգ դեպք է գրանցվել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում: Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող քաղաքացին երեխային տարել էր հիվանդանոց՝ զննության:

Հիվանդանոցում, սակայն, սկսել է աղմկել, վատ պահվածք է դրսեւորել, բժիշկները, տեսնելով քաղաքացու ոչ սթափ վիճակը, նրան արտահերթ սպասարկել են, որպեսզի չխանգարի մյուս հիվանդների անդորրը: Արդեն հիվանդասենյակում քաղաքացին ապտակել է բժշկուհուն:

Հիվանդանոցից ահազանգել են ոստիկանություն՝ հաղորդում ներկայացնելով հանցագործության մասին:

Արդեն երեկոյան նույն քաղաքացին ոչ սթափ վիճակում՝ մոտ 2 տասնյակ այլ ընկերների-հարազատների հետ ժամանում է հիվանդանոց եւ բառիս բուն իմասոտվ «դեբոշ» սարքում այնտեղ, գարեջրի շշով հարվածում անվտանգության պետին, ջարդուփշուր անում գույքը, հարվածում աշխատակիցներին, խոչընդոտում բազմաթիվ պացիենտների բուժսպասարկումը:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ ոստիկանությունը հաղորդում ստանալուց անմիջապես հետո բավարար եւ անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել մեկուսացնելու հանրության համար վտանգավոր, ոչ ադեկվատ պահվածք դրսեւորող, անսթափ վիճակում գտնվող քաղաքացուն, որպեսզի վերջինս երկրորդ անգամ չհամարձակվի գալ եւ ձեռք բարձրացնել օրուգիշեր մարդկանց կյանքերի համար պայքարող բուժանձնակազմի վրա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում