Մամուլ 3 տարի առաջ - 08:18 15-11-2022

Դատախազը ԱԺ չի գա այս շաբաթ, ընդդիմադիրները կմտնեն դահլիճ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Թեեւ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունները միասնաբար չեն հայտարարել՝ այսօր մեկնարկող քառօրյա նիստերի աշխատանքներին մասնակցելու են արդյոք, թե ոչ, բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ ընդդիմադիր պատգամավորները խորհրդարանի հայտարարությունների ժամին ներկա են լինելու:

Պահն օրհասական է, ասում են ընդդիմադիր պատգամավորները, Արցախի ու Հայաստանի շուրջն օղակը գնալով սեղմվում է, ու Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարը թե՛ փողոցում, թե՛ խորհրդարանում, թե՛ հնարավոր մյուս բոլոր հարթակներում պետք է շարունակել: Վստահեցնում են, որ այնպես չէ՝ ԱԺ շենք են մտնելու ու մոռանան փողոցի պայքարի մասին, պարզապես բոլոր հարթակները պետք է օգտագործել:

«Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանին մասնակցելո՞ւ եք»,- հետաքրքրվեցինք ընդդիմադիրներից: Ի պատասխան մեր հարցին՝ թե՛ «Պատիվ ունեմ»-ից, թե՛ «Հայաստան» դաշինքից պատասխանեցին՝ դեռ հստակ որոշում չունեն:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան