Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:44 14-11-2022

Նկարիչները կունենան ստաժ ու բժշկական ապահովագրություն. Նկարիչների միության նորընտիր նախագահ

Հայաստանի նկարիչների միության 20-րդ համագումարում միաձայն նախագահ է վերընտրվել Սուրեն Սաֆարյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի նկարիչների միությունից: Սուրեն Սաֆարյանը Հայաստանի նկարիչների միության նախագահի պարտականությունները ստանձնել էր 2018 թվականին:

Oragir.News-ը վերընտրվելու կապակցությամբ զրուցել է Սուրեն Սաֆարյանի հետ` հարցնելով, թե արդյոք սպասում էր, որ կվերընտրվի: Վերջինս պատասխանեց.

«Շատ հաճելի է, երբ կատարածդ աշխատանքը գնահատվում է, և պետք է ասեմ, որ միևնույն ժամանակ մեծ պարտավորություն է և աչալրջություն, որ այն թիմը, որը վերընտրվեց, նորից նույն ոգով, ինչով մենք չորս տարի առաջ ընտրվեցինք, շարունակենք այս չորս տարիներն աշխատել, մեր միության անդամների հետ միասին»։

Հարցին, թե ինչ պլաններ կան չորս տարիների հետ կապված, պատասխանեց. «Այն աշխատանքները, որոնք արել ենք, նորից շարունակելու ենք անել։ Սակայն ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք մեր մասնաճյուղերին, և չորս տարիների ընթացքում ունեինք մեր առջև դրված այդ ծրագիրը, ուղղակի համավարակը, պատերազմը, նախորդ տարիներից ժառանգած այդ խնդիրները ժամանակավոր դադար գրանցեցին այդ գործերին․ առաջիկայում պլանավորում ենք ուշադրություն դարձնել մարզային մեր ծրագրերին, խթան հանդիսանալ, որպեսզի այտեղ մշակութային կյանքն ավելի ակտիվանա»։

Հարցին, թե նկարիչների կյանքը բարելավելու համար ինչ է պատրաստվում անել Նկարիչների միությունը, պատասխանեց.

«Ամենակաևոր կետերից մեկն այն է, որ մնացյալ կետը նկարչի մասին օրենքի մեջ փոփոխություններ կատարելն է, արվեստագետների վերաբերյալ նախագծում փոփոխությունների կարիք կա, որը մենք սկսկել էին, բայց պետք է նորից նշեմ, որ քովիդն ու պատերազմը ընդհատեց, այսինքն՝ ԱԺ-ի, Կառավարության, ԿԳՄՍ նախարարության հետ մենք աշխատում ենք, որովհետև անձամբ նկարիչը չունի ստաժ, չունի բժշկական ապահովագրություն, և այդ խնդիրները լուծելու համար օրենքի մեջ պետք է լինեն փոփոխություններ։ Շատ դժվար է, բայց մենք հուսով ենք, որ կգտնենք այդ ճանապարհը, որ այդ հարցը լուծենք, նաև կա խնդիր՝ արվեստանոցների հետ կապված, որպեսզի արվեստանոցների գույքահարկի դրույքաչափի փոփոխություն իրականացվի, արվեստանոցների հատկացում պետք է լինի, ու քանի որ արվեստանոցներն այժմ հարկվում են և շատ բարձր են այս մի քանի տարիների ընթացքում, հատուկ դրույքաչափ պետք է լինի արհեստանոցի վրա։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին