Արտաքին 3 տարի առաջ - 14:53 14-11-2022

Վրաստանից ՌԴ քաղաքացիների մեծ մասը մեկնել է Հայաստան, Թուրքիա․ Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտնել է, որ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Ռուսաստանից Վրաստան ժամանածներից շուրջ 100 հազարը մնացել է Վրաստանում, փոխանցում է Aliq.ge-ն։

Radio France-ին տված հարցազրույցում նախագահ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ զորահավաքից հետո 700 հազար ՌԴ քաղաքացի է հատել Վրաստանի սահմանը, որից 600 հազարը մեկնել է տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Հայաստան, Թուրքիա և եվրոպական երկրներ:

Ըստ նախագահի՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Վրաստան է մուտք գործել նաև մոտ 30 հազար ուկրաինացի փախստական, որոնց մի մասը վերադարձել է Կիև՝ իրավիճակի կայունացումից հետո։

«Երբեմն ներքին բանավոր առճակատումներ լինում են, սակայն, ընդհանուր առմամբ, Վրաստան ժամանած և ներկայում այստեղ հաստատված Ռուսաստանի քաղաքացիները չեն կիսում պուտինյան Ռուսաստանի ճակատագիրը»,- ասել է Զուրաբիշվիլին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում