87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին 4 տարի առաջ - 15:47 13-11-2022

Քաղաքականությունը ձախողեց, բայց փող կարողանում է աշխատել. Կարգին Հայկոյի ֆենոմենը

Դեկտեմբերի 10-ին Մոսկվայի Կրեմլի պետական պալատում տեղի Է ունենալու Երևանի նախկին քաղաքապետ, դրասան Հայկ Մարությանի՝ «Քաղաքապետը» մոնոներկայացումը։

Հոկտեմբերի 1-ին տեղի էր ունեցել «Քաղաքապետը» ներկայացման պրեմիերան ու չնայած նրան, որ հանրության շրջանում տարբեր քննարկումներ ու մեծ դժգոհություն առաջացավ ներկայացման պրեմիերայից հետո՝ չափից շատ քաղաքականացված լինելու պատճառով, այնուամենայնիվ՝ տոմսերն սպառվել էին մի քանի ժամում։

Երեկ էլ tomsarkgh.am-ից տեղեկացել էինք, որ քաղաքացիները նույն ակտիվությամբ փորձում է ձեռք բերել մոնոներկայացման տոմսերը։

«Այս պահին դեռ 14-ին, 21-ին ու 28-ին է ներկայացում լինելու»,- Oragir.News-ին հայտնեցին tomsarkgh.am-ից։

«Նույն ակտիվությամբ շարունակում են քաղաքացիները տոմսեր ձեռք բերել, ինչ ներկայացման մեկնարկին»․ նշել էին նրանք։

Մնում է հասկանալ, ո՞րն է «Կարգին Հայկոյի» ֆենոմենը և ի՞նչը կարող է ստիպել ռուսաստանաբնակ հայերին՝ նայելու այս ներկայացումը...