Ներքին 3 տարի առաջ - 13:22 13-11-2022

Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատգամավորների նիստում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 13-ին ողջույնի խոսքով ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատգամավորների նիստում:

Դիմելով ներկաներին՝ ԱԺ նախագահը նշել է, որ 2018 թ. Թավշյա հեղափոխության շարժիչ ուժը երիտասարդությունն էր, որն իր ձայնը բարձրացրեց հանուն ժողովրդավարական արժեքների:

«Հեղափոխությունից հետո ժողովրդավարական արժեքները մեր հիմնական առաջնահերթությունն են. արդեն իսկ աշխարհում խոսվում է հայկական ժողովրդավարության մասին»,- ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը:

Խոսելով քաղաքական դաշտում երիտասարդների ներգրավվածությունից՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Միջխորհրդարանական միության 30 տարեկանից ցածր խորհրդարանականների սանդղակում Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը: ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է խորհրդարանական դիվանագիտությունը, ներառյալ՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը որպես ԵԱՀԿ տարածաշրջանում վստահությունն ամրապնդելու հարթակ:

Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ լայնամասշտաբ ագրեսիայի նոր փուլին՝ Ալեն Սիմոնյանը նշել է.

«Մենք իրապես և անկեղծ նվիրված ենք խաղաղության օրակարգին, որը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի խաղաղ զարգացման ու համակեցության երաշխիքն է»:

ՀՀ ԱԺ նախագահը պատասխանել է երիտասարդ խորհրդարանականների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են խոսքի ազատության ամրապնդմանը, անվտանգային խնդիրների լուծմանը և ժողովրդավարական օրակարգի կետերին:







Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
07:05 ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
19:18 Ես արդար եմ 100 տոկոս․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին
12:03 Գիտության ֆինանսավորումը եռապատկելու մասին չեն խոսում, բայց հերիք ա՝ 726 դրամ պակաս լինի՝ նամակ, բողոք, ցույց. նամակ չրե՛ք, իգնոր եմ անելու. Փաշինյան
12:41 77-ամյա Ալլա Պուգաչովան զարմացրել է երկրպագուներին երիտասարդացած տեսքով