Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 13:49 12-11-2022

Թե՛ հայոց լեզվի իմացության մակարդակի, թե՛ տվյալ ստատուսի հուզախռով վիճակի մեկնաբանությունը կթողնեմ նեղ մասնագետներին․ Ծովինար Խաչատրյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախօրեին տեղի ունեցած վթարի պահին եղել է մեքենայում, սակայն որևէ վնասվածք չունի։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ անդրադառնալով Երևանում տեղի ունեցած վթարին․ «Որևէ լուրջ բան չկա, Սիմոնյանի ինքնազգացողությունը լավ է, բուժօգնության կարիք անգամ չի եղել։ Մյուս մեքենայի մեջ նույնպես տուժողներ չկան»։

Խաչատրյանը նաև հաստատեց, որ խոսքը 90 մլն դրամ արժողությամբ մեքենայի մասին է․ «Այո՛, վթարվել է BMW մակնիշի մեքենան»։

Անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի դիտարկմանը, թե մեքենան վթարի հետևանքով վերածվել է «մետաղի ջարդոնի», Խաչատրյանն ասաց, որ զերծ կմնա որևէ մեկաբանությունից։

Դիտարկմանը, թե ոչ որպես խոսնակ, այլ բանասիրական գիտությունների թեկնածու՝ ինչպես կմեկնաբանի պատգամավորի հայոց լեզվի իմացությունը, նա նշեց․ «Թե՛ հայոց լեզվի իմացության մակարդակը, թե՛, առհասարակ, տվյալ ստատուսի հուզախռով վիճակի մեկնաբանությունը կթողնեմ նեղ մասնագետներն։ Ամեն դեպքում՝ մենք արդեն տեսել ենք լուսանկարներ, անգամ անզեն աչքով դրանք ուսումնասիրելիս չի կարելի ասել, որ այստեղ գործ ունենք մետաղական ջարդոնի հետ»։

Հիշեցնենք, որ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում նախօրեին անդրադարձել էր վթարին՝ ուղղագրական սխալ թույլ տալով «ջարդոն» բառում։ Նա մասնավորապես նշել է․ «նիկոլի դուրս տված անհայրենիք ստերից հանրության ուշադրությունը շեղելու ու կուտակված ագրեսիան չեզոքացնելու համար հենց նոր «ցխել տվեցին» և մետաղի ջարթոնի վերածեցին ալենի 90 միլիոնանոց թանկարժեք ու հանրահայտ մեքենան»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ