Մամուլ 3 տարի առաջ - 08:20 10-11-2022

Իշխանությունը կրկին օրակարգ է բերում պատերազմի ժամանակ կիրառվող սահմանափակումները. Նոր նախագիծ են մշակել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կառավարությունն օրենսդրական փաթեթ է մշակել՝ նախատեսում է խստացնել պետական եւ ծառայողական գաղտնիքի հրապարակման համար նախատեսված պատիժը, ընդլայնել «պետական գաղտնիք» համարվող տեղեկությունների ցանկը, պետական գաղտնիք համարել «ծառայողական գաղտնիք» համարվող եւ «գաղտնի» դրոշմագիր ունեցող բոլոր փաստաթղթերը։

Օրինակ, ահաբեկչությանը հնարավոր առնչություն ունեցող անձանց ու կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական մոնիտորինգի, պետական պահպանության ենթակա կառույցների անվտանգության, պետական սահմանի պաշտպանության, ազգային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների մասին տեղեկությունները, որոնք «պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, արտադրանք կամ նյութեր, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը»։

Գաղտնիքի հրապարակման համար՝ գործող Քրեական օրենսգրքով նախատեսված 1-4 տարվա պատիժ, առաջարկվում է սահմանել 3-5 տարի, եթե արարքը նաեւ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ ծանր հետեւանք է առաջացրել` մինչեւ 8 տարի։ Նկատենք, որ սա 44-օրյա պատերազմի ժամանակ կիրառված սահմանափակումների նորացված տարբերակն է, որով ուզում են հավերժացնել խոսքի ազատության դեմ այն ժամանակ կիրառված սահմանափակումները: Երեւի, համը բերաններում է մնացել:

Բայց սա հստակ հակասահմանադրական օրենք է, եւ այն, կարծում ենք, միջազգային կառույցների եւ ընդդիմության պատշաճ ուշադրությանը կարժանանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում