Ներքին 3 տարի առաջ - 20:47 09-11-2022

Դրանից ավելի պարզ չգիտեմ՝ ոնց գրեի, որ չշփոթեին․ Էրիկ Ալեքսանյանի փաստաբան

«Ես շատ հստակ գրել եմ, որ գործը վերաբերում է իմ ու Էրիկ Ալեքսանյանի՝ ընդհանուր մեր պաշտպանյալին։ Դրանից ավելի պարզ չգիտեմ՝ ոնց գրեի, որ չխառնեին հենց Էրիկ Ալեքսանյանի գործի հետ»։ Oragir.News-ի հետ զորւյցում այս մասին ասաց Էրիկ Ալեքսանյանի պաշտպան Ժիրայր Ղարագյոզյանը՝ անդրադառնալով համացանցում ավելի վաղ տարածված շփոթմունքին։

Հիշեցնենք, որ փաստաբանի ավելի վաղ արված գրառումը շփոթմունք էր առաջացրել։ Նա հայտարարել էր Էրիկ Ալեքսանյանի և իր պաշտպանյալի կալանքի ժամկետ երկարաձգելու միջնորդությունը մերժելու մասին, ինչը վերագրվել էր Էրիկ Ալեքսանյանի գործին։

«Նախ, նշենք, որ Էրիկ Ալեքսանյանի կալանքի երկարաձգման մասին խոսք չի կարող գնալ, որովհետև դեռևս նախնական կալանքի ժամկետը չի ավարտվել»,- ասաց նա։

Հրապարակման հետ կապված շփոթմունքի մասին այսօր պարզաբանում էր տարածել նաև ՀՀ Դատախազությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը