Ներքին 3 տարի առաջ - 19:12 19-10-2022

Էրիկ Ալեքսանյանի կալանավորումը պատժիչ գործիք է, այլ ոչ թե խափանման միջոց․ Արամ Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

Հարգելի գործընկերներ,

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելով հերթական անգամ արձանագրվում է, որ կալանավորումը պատժիչ գործիք է, այլ ոչ թե խափանման միջոց, իսկ այլ խափանման միջոցները անտեսվում են համակարգված մոտեցմամբ: Ակնհայտ է, որ կալանավորման անհրաժեշտ հիմքերն առկա չէին տվյալ դեպքում: Ակնհայտ է, որ իրավապահ մարմինները կարող էին քննություն անել առանց այս ռեպրեսիվ ու անընդունելի վարքագծի:

Իրավունքի ու օրենքի տրամաբանությունը և սկզբունքն այն է, որ կալանավորումը բացառիկ, իրապես հազվադեպ դեպքերում պետք է կիրառվի, բայց Հայաստանում իրավապահ համակարգը գիտակցված մեղմ ասած շեղվել է այդ սկզբունքից` նույնիսկ արժեզրկելով այն: Սա նորություն չէ:

Ցավալիորեն այս սկզբունքը արժեզրկելու մեջ հստակ դերակատարում ունեցել է նաև նույն գործով կալանավորված այլ անձ, ապահովելով խայտառակ ապօրինի կալանավորման որոշումներ, բայց հստակ է նաև, որ անկախ անձերից, անկախ վերաբերմունքից կալանավորումը չպետք է այսպես կիրառվի:

Վստահ եղեք կալանքի ֆետիշին վերջ տրվելու է..․»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի