Արտաքին 3 տարի առաջ - 17:25 08-11-2022

Վրաստանի իշխող կուսակցությունը կոչ է արել չվստահել ամերիկյան հարցումների արդյունքներին

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կարծում է, որ Ամերիկյան միջազգային հանրապետական ​​ինստիտուտի համար Վրաստանում դաշտային հետազոտությունները անցկացվում են տեղական ընկերության կողմից, որն ունի շատ կասկածելի համբավ։ Ինչպես փոխանցում է «Новости-Грузия» լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է իշխող կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։

Վերջինս ընդգծել է, որ հարցումներ անցկացնող ընկերությունը տարիներ շարունակ կապեր ունի Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հետ։ «Ցավոք սրտի, մեր կասկածներն արտահայտված են կոնկրետ տվյալներով։ Այստեղ շատ պարզ է, որ շահարկումների նկատմամբ որոշակի հետաքրքրություն կա»,- ասել է Կոբախիձեն։

Պաշտոնյան հայտնել է, որ կասկածները վերաբերում են հատկապես քաղաքական կուսակցությունների վարկանիշներին։ Նա նշել է, նախօրեին հրապարակված սոցհարցման արդյունքների համաձայն՝ այսօր իշխող «Վրացական երազանք» կուսակցությության օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 25%-ը։

Կոբախիձեն, ի պատասխան, պնդում է, որ Վրաստանի յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին աջակցում է «Վրացական երազանքին», և այդ մասին ցույց փաստեցին վերջին ընտրությունները։

«Այս աջակցության շնորհիվ «Վրացական երազանք»-ին միշտ հաջողվել է ջախջախիչ հաղթանակ տանել՝ լինի դա խորհրդարանական, թե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ամեն անգամ, երբ ընտրություններից առաջ եղել են նման շահարկումներ, ամեն անգամ արմատական ​​ընդդիմությունը միշտ ստել է իր ընտրողներին, այդ թվում՝ այդ ուսումնասիրությունների օգնությամբ»,- ասել է Կոբախիձեն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը