Ներքին 4 տարի առաջ - 14:27 08-11-2022

Կառավորության գլխավոր նպատակներից մեկն է զարգացնել տնտեսության ֆինանասավորման այլընտրանքային աղբյուրները․ Քերոբյան

Նոյեմբերի 8-ին նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «Այլընտրանքային ներդրումներ Հայաստանում» միջազգային համաժողովին, որի նպատակն է ստեղծել հնարավորություններ Հայաստանում այլընտրանքային ներդրումների աղբյուրների աճի համար։

Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 150 ներկայացուցիչներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Միացիալ Թագավորությունից և Կուրասաոյից։

Իր բացման խոսքում նախարարը ողջունել է ներկաներին և կարևորել միջոցառման նպատակը․ «Հայաստանում բիզնեսի առաջ կանգնած ամենամեծ մարտահրավերը ֆինանասական միջոցների հասանելիությունն է։ Մենք ունենք նորմալ աշխատող բանկային համակարգ, բայց չունենք բիզնեսը ֆինանսավորող մյուս բոլոր շերտերը, և Կառավորության գլխավոր նպատակներից մեկն է զարգացնել տնտեսության ֆինանասավորման այլընտրանքային աղբյուրները։

Այս համաժողովը շատ կարևոր է մեզ համար, և մենք անպայման ցանկանում ենք տեսնել արդյունքներն ու մասնակցել արդյունքների կերտմանը»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է