Ներքին 3 տարի առաջ - 13:40 08-11-2022

Ասում են՝ երկիրն ազատեք․ փողոցային առևտրով զբաղվողների ապրանքն առգրավել են

Կիրակի օրը քաղաքապետարանի ու կենտրոնի թաղապետարանի աշխատակիցներն առգրավել են Մաշտոցի պողոտայում փողոցային առևտրով զբաղվողների ապրանքը։ Oragir.news-ի հետ կապ է հաստատել առևտրականներից Կարինե Հակոբյանը։

Նա պատմեց, որ արդեն 30 տարի է առևտրով է զբաղվում։ «Ես անգրագետ մարդ չեմ, իմ ուժերով ժամանակին ընդունվել սովորել եմ, բայց կյանքի բերումով էդպես է ստացվել, առևտրով եմ զբաղվում։ Մի ժամանակ շուկայում էինք տեղ վերցնում, բայց հիմա շուկան վաճառել են, ինչքան մարդ դրա արդյունքում անգործ մնաց, մենք էլ էստեղ ենք առևտուր անում, բա ինչ անենք։

Ինձ այլընտրանք չեն առաջարկել, ո՞ւր գնամ։ Պատերազմում զոհված եղբորս երեխաներին եմ պահում, զոհված եղբայրս Հարություն Հակոբյանն է։ Նա մի ամբողջ գումարտակ է փրկել Հադրութում։ Նրա 2 երեխաներին հիմա ես եմ պահում։ Ոչ թոշակ եմ ստանում, ոչ նպաստ, իրենց ասում եմ՝ պատասխանում են, թե դա պատճառ մի բերեք։

Ասում են՝ ով է իրենց ասել՝ գնացեք, զոհվեք, ո՞վ ասեց, որ Հայաստանի համար են գնացել-զոհվել, դուք ասեք, բա, ո՞ւմ համար են գնացել։ Ասում են՝ երկիրն ազատեք, ասում եմ՝ դե մեզ ուղարկեք Խաղաղ օվկիանոսից էն կողմ, էսքան որտե՞ղ աշխատենք, որ չապերնք, ասում են ուրիշ տեղ գնացեք։

Բայց ես էս տարծքում եմ ծնվել, մեծացել։ Ո՞ւր գնամ»։

Նա նշեց, որ նախօրեին քաղաքապետարանի աշխատակիներն էլի այցելել են իրենց, իրենք առաջարկել են, որ վերանորոգվող գետնանցումում իրենց որևէ տեղ հատկացնեն, որ կարողանան առևտրով զբաղվեն։

«Որ էդտեղ տեղ տան՝ շատ լավ կլինի , ո՞վ չի ուզենա նորմալ, մաքուր պայմաններում աշխատել, բայց դեռ ոչինչ չեն պատասխանել, դեռ սպասում ենք»։

Հակոբյանն ասաց, որ իրենք հարցրել են, թե ուր են տանում առգրավված ապրանքը՝ պատասխանել են, թե բարեգործական ճաշարան։ «Իմ վաճառածը ընտիր մալինա էր, ուզում եք ասել, որ էդ ապրանքը տարել են բարեգործական ճաշարա՞ն՝ մարդկանց մալինայո՞վ են կշտացնելու։ Ամեն անգամ գալիս են՝ ակտ են գրում՝ գնում են, ես որ փող ունենայի՝ էլ ինչի էի էստեղ կանգնում, չեմ կարողանակու վճարել, թող տանեն դատեն»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի