Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը շարունակում է թափուր մնալ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարել Ռուսաստանի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հետ։ Այս մասին հայտնում է «Чемпионат»-ի՝ իրավիճակին ծանոթ աղբյուրը։
«Բանակցություններն ընթացել են դրական մթնոլորտում, սակայն Կարպինը մերժել է առաջարկը»,- հայտնել է աղբյուրը։
Վալերի Կարպինը նախորդ տարվանից մարզում է Ռուսաստանի ազգային թիմը։