Ներքին 3 տարի առաջ - 15:11 07-11-2022

Հաստատվել է դպրոցներում ուսումնական խմբակների գործունեության կարգը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Հանրակրթական հիմնական ընդհանուր և այլընտրանքային ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնական խմբակների ձևավորման ու գործունեության և ուսումնական նախագծերի իրականացման կարգը»: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Ուսումնական խմբակների ձևավորումը

Ուսումնական խմբակների անհրաժեշտությունը որոշվում է սովորողների առաջարկությամբ, հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առաջնահերթություններով, դպրոցի զարգացման նպատակներով։ Խմբակը կարող է վարել ուսուցիչը կամ համապատասխան որակավորում ունեցող մասնագետը:

Խմբակը ստեղծվում է սովորողների՝

արտադասարանական ուսումնառության և ժամանցի կազմակերպման համար,

նախասիրությունների, հետաքրքրության տարբեր ոլորտների (գիտություն, արվեստ, զբոսաշրջություն, հայրենագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ֆիզիկական կուլտուրա և սպորտ և այլն) վերաբերյալ ուսումնական ծրագրերի իրականացման համար,

սոցիալականացման և ինքնուրույն կենսագործունեության համար,

մասնագիտական կողմնորոշման համար:

Հաստատությունում խմբակները ձևավորվում են՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի որոշմամբ, մանկավարժական խորհրդի որոշմամբ կամ ծնողների առաջարկությամբ՝ տնօրենի հրամանով՝ պահպանելով կարգով սահմանված պահանջները: Լիազորված մարմնի որոշմամբ սահմանվում են առողջ ապրելակերպի խմբակն ու մասնագիտական կողմնորոշման ակումբը։

Խմբակի ծրագիրն անհրաժեշտ է մինչև հունիսի 15-ը ներկայացնել ԿԶՆԱԿ հիմնադրամ՝ նոր ուսումնական տարում գործածելու նպատակով: Վերջինս փորձագիտական դրական եզրակացության դեպքում խմբակի ծրագիրը ներկայացվում է ԿԳՄՍ նախարարություն՝ սահմանված կարգով գործածության երաշխավորելու համար: Նախարարության կողմից հաստատված ծրագրերը հանրակրթական ուսումնական հաստատությունները կարող են օգտագործել՝ առանց լրացուցիչ հաստատման:

Կրթական որևէ աստիճանում խմբակի իրականացման համար հատկացվող ժամաքանակը չի կարող գերազանցել շաբաթական 2 ժամը։ Կրթական տարբեր աստիճաններում միաժամանակ կարող է իրականացվել նույն խմբակը։ Յուրաքանչյուր կրթական աստիճանում գործող ծրագիրը պետք է համապատասխանի սովորողների տարիքային առանձնահատկություններին։ Ծրագրի անվանումը չի կարող կրկնել ուսումնական պլանով նախատեսված որևէ ուսումնական առարկայի անվանումը և ծրագրի բովանդակությունը:

Ուսումնական խմբակների գործունեությունը

Խմբակը տարիֆիկացվում է, եթե դրա ծրագիրը հաստատել է հաստատության տնօրենը, և առնվազն 8 սովորող խմբակում ընդգրկվելու ցանկություն է հայտնել: Սովորողները կարող են մասնակցել խմբակի աշխատանքներին՝ իրենց ցանկությամբ և հրաժարվել դրան մասնակցելուց՝ առանց հիմնավորման: Բացառություն կարող են կազմել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի որոշմամբ սահմանված խմբակները։ Հաստատության ընտրությամբ խմբակում ընդգրկված սովորողների ուսումնառության արդյունքները գնահատվում են ձևավորող գնահատման մեթոդներով:

Դպրոցներում ուսումնական նախագծերի իրականացումը

Ուսումնական նախագծերն իրականացվում են 7-12-րդ դասարաններում: Նախագիծն առանձին սովորողների կամ սովորողների փոքր խմբի կողմից որևէ ուսումնական առարկայի կամ ուսումնասիրվող որևէ օբյեկտի կամ երևույթի վերաբերյալ իրականացվող առարկայական կամ միջառարկայական հետազոտական աշխատանք է՝ նվիրված օրինաչափությունների, առանձնահատկությունների հետազոտմանը, արդյունքների ստացման և եզրակացությունների արձանագրմանը: Սովորողի կողմից նախագիծը կարող է իրականացվել ինչպես մեկ ուսումնական առարկայի շրջանակում, այնպես էլ տարբեր ուսումնական առարկաներից՝ հետազոտության մեթոդների համադրմամբ միևնույն օբյեկտի և երևույթի, օրինաչափությունների կամ առանձնահատկությունների վերաբերյալ տվյալների հավաքման, համադրման, վերլուծության շրջանակում: Նախագծի թեման կարող է լինել առարկայի(ների) շրջանակում հետազոտություն, մշակութային, ազգագրական միջոցառում, համայնքի խնդիրներին նվիրված աշխատանք։

Հաստատությունն ուսումնական պլանի դպրոցական (ընտրովի) բաղադրիչից նախագծի իրականացման համար սահմանված կարգով տրամադրում է համապատասխան ժամաքանակ, որը տարիֆիկացվում է: Միջառարկայական նախագծի դեպքում տարիֆիկացվում են մասնակցող բոլոր առարկաների ուսուցիչներին տրվող ժամաքանակները՝ մասնակցության տևողությանը համապատասխան։

Սովորողներն իրենք են ընտրում այն նախագիծը, որին ցանկանում են մասնակցել: Նրանք կարող են չմասնակցել դրա աշխատանքներին՝ առանց պատճառ ներկայացնելու։ Նախագիծն ավարտելուց հետո սովորողն այն պաշտպանում է նախագծի ուսուցչի մոտ, իսկ միջառարկայական նախագծերի դեպքում՝ համապատասխան առարկաների ուսուցիչների հանձնաժողովի մոտ: Սովորողների կողմից իրականացված ավարտուն նախագծերը գնահատվում են և հրապարակվում դպրոցի կայքում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur

Ձեզ գուցե հետաքրքրի