Ներքին 3 տարի առաջ - 10:14 04-11-2022

Բոլոլա Արսեն կամ Թորոսյան՝ ավելին, քան ընդդիմություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրության վերահաշվարկը խայտառակել է այդ քաղաքական ուժին ներսում, թե դրսում։

Oragir.news-ին հայտնի դարձավ, որ վերահաշվարկի դիմումներն ի սկզբանե եւ վերահաշվարկի իրականացումը ոչ միանշանակ է ընդունվել կուսակցականների կողմից։ Նախ, վերահաշվարկի արդյունքում ոչ թե Արսեն Թորոսյանի, Արմեն Փամբուխչյանի ձայներն են ավելացել, այլ պարզապես վարչության անդամներ Հայկ Կոջորյանի եւ Համբարձում Մաթեւոսյանի ձայներն են նվազել։

Դա, ըստ ամենայնի, նշանակում է, որ ոչ թե որեւէ անդամի ձայներից դրել են այդ թեկնածուների օգտին, այլ լցոնել են, ստացվում է՝ ավել քվեաթերթիկ են տպել եւ լցոնել։

Տեղի ունցածը խայտառակություն է մի քանի առումներով։ ՔՊ-ականներից ոմանք կարծում են, որ Փաշինյանը չպետք է թույլ տար վերահաշվարկ իրականացնել եւ այս խայտառակության մասին այսքան չէր տարածվի։ Երկրորդ թեզը, որի շուրջ թե իշխանությունները, թե հասարակությունը համաձայն են, այն է, որ մի քաղաքական ուժ, որը սեփական վարչության ընտրություններն է կեղծում, ինչպես կարող է համապետական ընտրություն կազմակերպել։

Եւ վերջին հաշվով՝ եթե այս քաղաքական ուժը նույնիսկ սեփական 15 հոգանոց վարչության ընտրությունը չի կարողանում պատշաճ կազմակերպել՝ պատշաճ կեղծելով կամ արդար ընտրություն կազմակերպելով, ինչպես ենք մենք նրանց երկիր վստահել եւ ակնկալիքներ, պահանջներ ունենք։

Երրորդ թեզը՝ եթե ընտրակեղծիքները արվել են լցոնելու միջոցով, եւ ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ դրա հեղինակը Փաշինյանի «ժուչոկ» Արփի Դավոյանն է, հարց է առաջանում՝ միթե նա կհամարձակվեր առանց Փաշինյանի իմացության նման «ղալաթ ուտել», չէ՞ որ սա ոչ մեկ, ոչ երկու հոգու անելիք չէ, սա արել են թիմով եւ դժվար ղեկավարության «դաբռոն» չլիներ՝ անկախ նրանից, թե այժմ ինչ կհայտարարեն։

Այստեղ առաջ է գալիս երկրորդ տարբերակը՝ եթե Փաշինյանը տեղյակ չէր Արփի Դավոյանի կամ որեւէ կուսակցականի «կերած բողկերից», դա ավելի վատ է, ստացվում է, որ վարչապետը ոչ տանն է, ոչ տարածքում, ոչ տեր է, ոչ տիրակալ, սա ժողովրդավարություն չէ, այլ «բառադիություն»։

Քննարկումների երրորդ թեզը վերաբերում է ընտրությունների արդյունքները բողոքարկողին՝ Արսեն Թորոսյանին։ Կուսակիցները չեն ընդունում այս քայլը, ավելին համարում են, որ Թորոսյանը բողոքարկելով թե Փաշինյանին է խայտառակում, թե ՔՊ-ին՝ ընդդիմությանը մեծ նվեր մատուցելով։

Շարքային կուսակցականնեի համար անընդունելի է, որ վարչություն խցկվելու համար Թորոսյանն այսպիսի «բոլոլա է արել ու մեծ բազառ»՝ խառնելով բոլորին իրար։ Շատերը համարում են, որ նույնիսկ եթե նախկին նախարարը վերջին տեղով անցնում էր վարչություն, ապա դա նրա համար պետք է ցուցիչ լիներ, որ ամենեւին վստահելի եւ ընդունված կուսակից չէ, հետեւաբար՝ պետք չէր խցկվել։

Թեեւ վերջին հանգամանքը պատգամավորի համար գաղտնիք չէ, չէ՞ որ բոլորովին վերջերս իր ձկնաբուծարանների մասին հետաքննությունը նա կապել էր վարչության սպասվող ընտրությունների հետ եւ գցել ՔՊ-ականների «ջեբը»։

Այս աղմուկից հետո, եթե Թորոսյանն արժանապատվություն ունենար, մեծահոգաբար կհրաժարվեր վարչության անդամի պաշտոնից։ Ամեն դեպքում՝ շնորհակալություն հայտնենք Թորոսյանին հասարակության համար սեփական կուսակցության դեմքը մեկ անգամ եւս բացահայտելու համար, ինչպես ասում են՝ այն, ինչ չհաջողվեց ընդդիմությանը, հաջողվեց Փաշինյանի երբեմնի թիմակցին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում