Ներքին 3 տարի առաջ - 22:57 03-11-2022

Այսօրվա ողբերգական վթարի հետևանքով տուժածներից հինգը դուրս են գրվել հիվանդանոցից

Նոյեմբերի 3-ին, ժամը 18։51-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ Մ․ Չ․) և «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված 1976 թ․), ինչի հետևանքով «GAZel» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։

Պատահարի հետևանքով 4 քաղաքացի (Ն. Կ., ծնված 2003 թ․, Մ․ Խ․, ծնված 2004 թ․, Հ․ Մ․, ծնված 2007 թ․, Դ․ Ս․, ծնված 1975 թ․) մահացել է, և 7 քաղաքացի (Հ. Մ., ծնված 1996 թ., Գ․ Գ․, ծնված 2002 թ., Խ․ Խ․, ծնված 1999 թ., Ֆ․ Ռ․, ծնված 2002 թ., Պ․ Ե․, ծնված 2003 թ., Զ․ Լ․, ծնված 2007 թ., Կ․ Ա․, ծնված 2004 թ.)՝ տուժել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «GAZel» մակնիշի ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով։

Փրկարարները «GAZel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ն․ Կ․-ի (ծնված 2003 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, սահմանազատել տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տուժածներ Գ․ Գ․-ն (2002 թ.), Ֆ․ Ռ․-ն (2002 թ.), Պ․ Ե․-ն (2003 թ.), Զ․ Լ․-ն (2007 թ.), Կ․ Ա․-ն (2004 թ.), Հ․ Մ․-ն (1996 թ.) և Խ․ Խ․-ն (1999 թ.) տեղափոխվել են Արմավարի ԲԿ, որտեղից Հ․ Մ․-ն և Խ․ Խ․-ն տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ մյուսները, ստանալով բուժօգնություն, դուրս են գրվել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը