Արտաքին 3 տարի առաջ - 10:20 03-11-2022

Բայդենը Թրամփի կողմնակիցներին մեղադրում է ԱՄՆ ընտրական համակարգը խաթարելու փորձի մեջ

ԱՄՆ նախկին հանրապետական ​​նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ փորձում են խաթարել ամերիկյան ընտրական համակարգը։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ ներկայիս ղեկավար Ջո Բայդենը։

«Այժմ, սակայն, ծայրահեղական MAGA հանրապետականները կասկածի տակ են դնում ոչ միայն անցած ընտրությունների օրինականությունը, այլև ընտրությունները հիմա և ապագայում: MAGA Հանրապետական ​​կուսակցության ծայրահեղական տարրը այս կուսակցության փոքրամասնությունն է, բայց նրա շարժիչ ուժն է: Այն փորձում է հաջողության հասնել այնտեղ, որտեղ ձախողվեց 2020 թ.-ին, ճնշել ընտրողների իրավունքը և խաթարել բուն ընտրական համակարգը»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ ելույթ ունենալով Կոնգրեսի մոտ Դեմոկրատական ​​կուսակցության ազգային կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ։

MAGA (Make America Great Again) Թրամփի գլխավոր քաղաքական կարգախոսն է իր 2016 թվականի նախընտրական արշավում, որն ամուր արմատավորված է Միացյալ Նահանգների քաղաքական լեքսիկոնում։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Թրամփի կողմնակիցները «մերժում են [ամերիկացիներին] ձայնի իրավունքը»։

«Ընտրությունների ավարտին սպասելու փոխարեն, դրանցից շատ առաջ և արդեն հիմա նրանք դիմում են ընտրողների, ընտրական հանձնաժողովների աշխատակիցների նկատմամբ բռնության և ահաբեկման»,- հավելել է նախագահը։

«Ամերիկյան ժողովրդավարությունը հարվածի տակ է, քանի որ ԱՄՆ-ի պարտված նախկին նախագահը հրաժարվեց ճանաչել 2020 թվականի ընտրությունների արդյունքները: Նա, ով հրաժարվեց ճանաչել ժողովրդի կամքը, հրաժարվում է ընդունել իր պարտության փաստը: Նա չարաշահեց իր իշխանությունը»,- ասել է Բայդենը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը