Արտաքին 3 տարի առաջ - 13:15 02-11-2022

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանին արգելափակոցներ է կառուցում

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանին արգելափակոցներ է կառուցում։ Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը նշել է՝ որոշել է միջոցներ ձեռնարկել սահմանի անվտանգության ուժեղացման համար:

«Այն պատճառով, որ Կալինինգրադի օդանավակայանը բացվել Է Մերձավոր Արեւելքից ու Աֆրիկայից չվերթերի համար, ես որոշել եմ միջոցներ ձեռնարկել սահմանի անվտանգության ուժեղացման համար:

Արդեն այսօր կսկսվեն սակրավորների աշխատանքները Ռուսաստանի եւ Կալինինգրադի մարզի սահմանի վրա ժամանակավոր արգելափակոց կառուցելու ուղղությամբ»,- ասել Է նա։