Ներքին 3 տարի առաջ - 10:02 02-11-2022

ԲԴԽ նախագահի հետ հանդիպումը լարված մթնոլորտում է անցել․ Անդրեասյանը վիրավորել է, դատավորները՝ պահանջել անուններ հնչեցնել

ԲԴԽ նախագահ դառնալուց հետո Կարեն Անդրեասյանը, ինչպես իր նախորդները, նախաձեռնել է հանդիպումների մի շարք տարբեր մասնագիտացմամբ դատավորների հետ։ Նա հանդիպել է վարչական, հակակոռուպցիոն, քրեական, քաղաքացիական գործեր քննող դատավորների հետ։ Հանդիպումների սցենարը նույնն է, ինչ նախկինների դեպքում՝ խոստումներ, խոստումներ, խոստումներ։ Դատավորները, իհարկե, արդեն հոգնել են այդ խոստումներից եւ լուրջ չեն վերաբերում նման նախընտրական ճառերի։

Oragir.news-ին հայտնի դարձավ, որ հատկապես թեժ է անցել հանդիպումը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական գործեր քննող դատավորների հետ։ Սկզբից Անդրեասյանը «դոբռիի» մեջ է խոսել, փորձել է «կուտ տալ», Ջհանգիրյանի ականջը կանչի, խոսել է սոցիալական երաշխիքների, աշխատավարձերի բարձրացման, առողջապահական ապահովագրության, օրենսդրական փոփոխությունների մասին։ Սակայն դատավորները բավականին հանդուգն են գտնվել եւ առանց երկնչելու բարձրաձայնել են բազում չլուծված խնդիրների մասին, օրինակ՝ գերծանրաբեռնվածություն, դատավորների եւ կազմի ցածր աշխատավարձեր, կադրերի բացակայություն, լավ մասնագետների համար դատական համակարգում աշխատանքի գրավիչ չլինել, դատավորների վարկաբեկման անթույլատրելիություն պաշտոնյաների կողմից։

Այստեղից արդեն խոսակցությունը լրջացել է, իսկ իրավիճակը՝ սրվել, եթե սկզբից Անդրեասյանը հայտարարել էր, թե դուք բոլորդ շատ լավն եք, ավելի ուշ հայտարարեց, թե ձեր մեջ կոռուպցիոներ կան։ Դատավորները այստեղ եւս չընկրկեցին, ԲԴԽ նախագահից պահանջեցին կոնկրետ անուններ հնչեցնել եւ ընդհանուր, անորոշ հայտարարություններով չվարկաբեկել ողջ համակարգը։

Բանը կհասներ դիվանբաշուն, քանի որ դատավորները բավականին մարտական էին տրամադրված, բայց, բարեբախտաբար, կրքերը հանգստացնողներ գտնվեցին։ Արդյունքում՝ Անդրեասյանը վերադարձավ «քոռուփոշման»՝ իհարկե դասեր չքաղելով իր սխալներից, չհասկանալով, որ արդարադատություն իրականացնողներին չի կարելի վիրավորել։

Այնպես որ, ԲԴԽ նախագահի հանդիպումները ամենեւին էլ ջերմ, կառուցողական, գործընկերային մթնոլորտում չեն անցնում, ինչպես ներկայացվում է, նա հասցրել է լարվածություն եւ թշնամանք ստեղծել թե ԲԴԽ-ում, թե դատարաններում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի