Մամուլ 3 տարի առաջ - 08:36 01-11-2022

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 124. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Խորհրդարանում երեկ մեկնարկել են ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Ավանդաբար կառավարությունների ղեկավարներն են բյուջեները ներկայացնում խորհրդարանին. երեկ աննախադեպ էր, որ անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկար: Նա Սոչիում էր, խորհրդարանում կլինի վաղը եւ ելույթ կունենա:

Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը հիշեց մանիպուլյատիվ հայտարարությունները, որոնք նա արել է նախորդ տարիներին նույն թեմայով ելույթ ունենալիս: Այս տարվա մայիսի 6-ին նա խորհրդարանում ներկայացնում էր կառավարության ծրագրի կատարման ընթացքի մասին զեկույցը եւ խոսեց պարգեւավճարների մասին, որոնք առկա են նաեւ հաջորդ տարվա բյուջեում:
«Ես էլի ուզում եմ անդրադառնալ պետական ծառայողների եւ պաշտոնյաների աշխատավարձի բարձրացմանը: Ես ուզում եմ կրկին ընդգծել, այո՛, իմ որոշմամբ դա տեղի է ունեցել, եւ դա տեղի է ունեցել, որովհետեւ Հանրապետության հրապարակի հեղափոխական հարթակից ես խոստացել եմ, որ պետական ծառայողների աշխատավարձերը կբարձրանան, եւ այդ խոստումը ի կատար է ածվել: Ինչու՞ պարգեւավճարների համակարգով եւ ոչ աշխատավարձերի համակարգով. որովհետեւ գործող աշխատավարձերի համակարգը, որն այսօր գործում է, իր ստեղծման առաջին օրից դեֆորմացված է, եւ այսօր մենք հանրային ծառայության բարեփոխումների շրջանակներում այս ողջ պրոցեսը, որը մենք հիմա իրականացնում ենք դե ֆակտո որպես աշխատավարձ, դե յուրե որպես պարգեւավճար կտրանսֆորմացնենք ձեր հաստատմամբ եւ աջակցությամբ որպես աշխատավարձի համակարգ», -ասել էր Փաշինյանը:

Սակայն նրա մատնանշած «հեղափոխական հարթակից» Նիկոլ Փաշինյանը պարգեւավճար բաժանելու խոստում չէր տվել: Նա խոստացել է բարձրացնել պետական աշխատողների ու ոստիկանների աշխատավարձերը:

«…Պետական աշխատողների եւ ոստիկանների աշխատավարձը կբարձրացվի, որպեսզի նրանք շաբաթ-կիրակի օրերին ստիպված չլինեն բետոն թափել սրա-նրա հայաթներում իրենց ընտանիքը պահելու համար… », – ասել էր նա:
Այսինքն՝ այսպես նա փորձել է արդարացնել պարգեւավճարները ու դրանցից չհրաժարվելը, սակայն հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը

Ձեզ գուցե հետաքրքրի