Սպորտ 3 տարի առաջ - 18:02 31-10-2022

ՀՖՖ-ում լսել են, բայց որոշում չունեն

Կայացել է ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստը։

Նիստի օրակարգում ընդգրկված կետերից է եղել Պրեմիեր լիգայի «Ուրարտու» - «Նոա» հանդիպումից հետո «Նոայի» բողոքարկումը «Ուրարտուի» տեխնիկական գոտում որակազրկված մարզչի՝ տեխնիկական գոտում գտնվելու մասին։

«Ուրարտուի» մարզիչ Դմիտրի Կուդրյաշովը որակազրկվել էր մինչև նոյեմբերի 9-ը, սակայն հոկտեմբերի 23-ին գտնվել է տեխնիկական գոտում։

Նիստի արձանագրությունում գրված է հետևյալը․

«1. 24․10․2022թ-ի թիվ N 01/10 որոշմամբ հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Կոմիտեն լսեց Նիստին հրավիրված «Ֆուտբոլային ակումբ Ուրարտու» ՄՀԿ ներկայացուցիչներին»։