Արտաքին 3 տարի առաջ - 20:22 31-10-2022

Ալիևն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին

Ադրբեջան նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն վերջին շրջանում առաջ է քաշել հինգ հիմնական սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է կարգավորվեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները։ Ադրբեջանական «Trend» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ալիևն այս մասին ասել է այսօր Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած երկկողմ հանդիպման ժամանակ։

Ալիևը հայտնել է, որ այսօրվա բանակցությունները նվիրված են եղել տարածաշրջանային խնդիրներին։ Նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին՝ Ղարաբաղյան հակամարտության «կարգավորման գործում» իր ունեցած դերի համար։

«Եվս մեկ անգամ ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեզ այն դերի համար, որը դուք ունեցելեք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Երկու տարի առաջ ստորագրվեց եռակողմ հռչակագիր, որը վերջ դրեց երկարաժամկետ հակամարտությանը»,- ասել է Ալիևը։

Վերջինս ուշադրություն է հրավիրել այն բանին, որ աժմ ժամանակն է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Նա այսօր կայանալիք եռակողմ հանդիպման հարցում նույնպես բարձր է գնահատել Ռուսաստանի նախագահի անձնական դերը։ Ալիևի խոսքով՝ Պուտինի մասնակցությամբ եռակողմ հանդիպումները խթան են հաղորդել կարգավորման գործընթացին։

«Ադրբեջանը համեմատաբար վերջերս առաջ քաշեց հինգ հիմնական սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է կարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները։ Սրանք միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն են, և ես կարծում եմ, որ այդ հիմքի վրա կարելի է հասնել կարգավորման»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահը նաև հավելել է, որ Ղարաբաղյան հակամարտությունն արդեն կարգավորվել է։ «Ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ, ուստի այս համատեքստում գործնականում քննարկելու բան չկա։ Իսկ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը մի ձեւաչափ է, որն, իհարկե, շատ լուրջ քայլեր է պահանջում։ Մենք ակնկալում ենք ձեր ակտիվ անձնական դերը և Ռուսաստանի դերն այդ նպատակներին հասնելու գործում»,- եզրափակել է Ալիևը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում