Ներքին 3 տարի առաջ - 13:30 30-10-2022

«Վեոլիա Ջրի» հերթական «թալանը». Արմավիրի քոլեջի տնօրենը դիմել է դատախազություն

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն շարունակում է «թալանը» ու չնայած նրան, որ մեկ խորանարդ մետրը պատրաստվում է բարձրացնել 10 դրամով, կարճ ասած՝ պատրաստվում է «ջրել» քաղաքացու գրպանը, այս անգամ հերթը Արմավիր տարածաշրջանային պետական քոլեջինն էր։

Քոլեջի տնօրեն Անգին Արշակյանը դիմում է ներկայացրել Արմավիրի դատախազություն՝ պարզելու, թե ինչո՞ւ է օգոստոս ամսվա ջրի ծախսի գումարի չափը հասել աստղաբաշխական թվերի՝ 2440 մ/խ-ի, այն դեպքում, երբ մարտ ամսին եղել է 329 մ/խ , ապրիլին՝ 441 մ/խ, մայիսին՝ 546 մ/խ, հունիսին՝ 462 մ/խ, հուլիսին՝ 463 մ/խ, նշելով, որ օգոստոսի 15-ից դադարեցվել է տնկիների բնային և կաթիլային եղանակով խոնավեցումը, հետևաբար՝ օգոստոս ամսվա ջրի ծախսը, համեմատած նախորդ մի քանի ամիսների, մի բան էլ պետք է քիչ լիներ։




Ի վերջո, քոլեջի տնօրենը, որպես դիմումի եզրակացություն, նշել է, որ կասկածներ ունի, որ մատուցվող ծառայության քանակը ստուգելուց տեսուչը սխալվել է թվերի մեջ կամ ՝ ջրաչափի նկատմամբ իրականացվել է արտաքին ֆիզիկական միջամտություն։

Պարզաբանելու համար «Վեոլիա Ջուր»-ից դիրքորոշում թեմայի վերաբերյալ, մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին։ Կիրակի է, երևի «հանգստանում են....»։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ թանկացումներից բողոքում են քաղաքացիները, դրան զուգահեռ մի բան էլ, օրինակ՝ անցյալ շաբաթ Վանաձորի բնակիչը խմելու ջրի միջից գորտ էր հանել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը