Ներքին 3 տարի առաջ - 16:13 29-10-2022

Ինքը այնքան անդաստիարակ է, որ առանց թույլտվության ողբերգություն վերապրած ընտանիքի գերեզմանի լուսանկարը տեղադրել է իր էջում

«Ես, անկեղծ ասած, ինքս էլ չեմ հասկանում այդ կնոջ պահվածքը, հատկապես որ ինքը շատ լավ գիտի, որ հասարակության մի զգալի հատված հենց իր ամուսնուն է մեղադրում պատերազմի սանձազերծման, 20 թվականին և դրանից հետո մեզ հետ տեղի ունեցող մեր բոլոր ողբերգությունների, այդ թվում արդեն 5000-ից ավելի մեր բոլոր զոհերի համար»։ Այս մասին Oragir․News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ խոսելով Աննա Հակոբյանի գործունեությունից և գրառումներից։

«Շատ զարմանալի է, որ սույն տիկինը, որը, ըստ տրամաբանության, պետք է իրեն մի փոքր զուսպ պահեր, ես կասեի պապանձվեր և տեղը վեր ընկներ, ամեն անգամ ինչ-որ ակտիվություն է ցուցաբերում, ինչ-որ խրատներ է տալիս, ուրիշների ողբերգության պատճառ դարձած իր ամուսնուն պաշտպանելու համար սկսում է այդ ողբերգությունը վերապրած մարդկանց խրատներ տալ, տողատակերով վիրավորել»,- ասաց Համբարյանը։

Դիտարկմանը, որ Ազատյանների ընտանիքի հայրը շատ վատ էր ընդունել գրառումը, ժամանակ էր տվել, որ ջնջի, Համբարյանն ասաց. «Շատ հասկանալի է այն արձագանքը, որը իրեն հիմնականում տալիս են այդ որդեկորույս մայրերը։ Նա գրառումը չի հեռացնի, այդ մասին խոսք լինել չի կարող, ինքը այնքան անդաստիարակ է, որ առանց թույլտվության՝ ողբերգություն վերապրած ընտանիքի գերեզմանի լուսանկարը տեղադրել է իր էջում։ Ինքը այդպիսի «բեսպրիդել» է, ինչ ուզում, անում է և մտածում է, որ ինքը եթե ուզում է այդ լուսանկարը տեղադրել, ապա չպետք է մի փոքր բարոյականություն դրսևորել և հարցնել այդ ընտանիքի անդամներին՝ արդյոք թույլ են տալիս լուսանկարը տեղադրել, թե ոչ»։

Ըստ քաղաքագետի՝ Աննա Հակոբյանը ամեն կերպ փորձում է հասարակության ուշադրությունը շեղել կարևոր հարցերից․ «Գլոբալ առումով՝ ես նշեմ, որ սա հատուկ կազմակերպված է, Փաշինյանի տիկինը շատ լավ գիտի, որ հասարակության համար ոչ պակաս հետաքրքիր է նրա կյանքը և դիտավորյալ հասարակության ուշադրությունը կարևոր իրադարձություններից շեղելու նպատակով, հասարակությանը «զբաղեցնելու» նպատակով այսպեսի անտրամաբանական, կիսագրագետ, անգրագետ, սեփական կարծիքը ուրիշների վզին փաթաթող գրառումներ է անում, լուսանկար է հրապարակում, դրանով փորձում հասարակությանը պառակտել, հասարակության լայն շերտերի ուշադրությունը կարևորագույն հարցերից շեղելու նպատակով»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը