Ներքին 3 տարի առաջ - 15:38 29-10-2022

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Սյունիքում խորհրդակցություն է անցկացրել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր:

Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել Կապան համայնքում գտնվող Սյունիքի մարզի դատախազությունում, որին մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզի իրավապահ կառույցների ղեկավարները, մարզի դատախազն ու դատախազության դատախազները, ինչպես նաև Գորիսի կայազորի զինվորական դատախազը:

Ողջունելով ներկաներին՝ գլխավոր դատախազը նշել է, որ մարզային առաջին այցով Սյունիքում լինելը պատահական չէ:

«Երկրի պաշտպանության կարևոր սահմաններից մեկն այստեղ է. այստեղից է սկսվում նաև քրեական քաղաքականության առաջնագիծը»,- նշել է գլխավոր դատախազը:

Աննա Վարդապետյանի խոսքով՝ մարզի Դատախազությունն այն առաջնային օղակն է, որի հետ առնչվում է քաղաքացին:

«Ես հավատում եմ, որ մեր քաղաքացին գալու է Դատախազություն՝ իր իրավունքների պաշտպանությունը ստանալու համար, գալու է, որովհետև հավատում է, որ այստեղ պատշաճ իրավական գնահատական կտրվի իր իրավունքը խախտողի արարքին»,- ընդգծել է գլխավոր դատախազ Վարդապետյանը և հավելել, որ այս համատեքստում կարևորում է քրեական վարույթների քննության ժամկետների պահպանումը, որովհետև քրեական գործերով ձգձգումները կործանիչ ազդեցություն են ունենում Հայաստանի տնտեսության և մարզի կյանքի որակի վրա:

Աննա Վարդապետյանը շեշտել է, որ իր ուղիղ ուշադրության կենտրոնում են լինելու նաև մինչդատական վարույթում ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթները և հանձնարարել է սահմանել ու Գլխավոր դատախազություն ներկայացնել այդ վարույթների քննության ժամանակացույցը:

«Ինձ հետաքրքիր չեն գործերի թվերը, ինձ հետաքրքիր է գործերի որակը»,- նշել է գլխավոր դատախազն ու այս համատեքստում կարևորել նաև զինվորական քրեական վարույթների քննության արդյունավետության բարձրացումը՝ շեշտելով, որ իր անմիջական ուշադրության կենտրոնում են զինվորական հանցագործություններն ու ոչ մարտական պայմաններում գրանցված մահերի քննությունները։

Անդրադառնալով մարզային իրավապահ բոլոր օղակների փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը՝ Աննա Վարդապետյանը վստահություն է հայտնել, որ և՛ մարդկային, և՛ մասնագիտական որակներն ու ամենակարևորը՝ հայրենասիրությունը, թույլ կտան մի կողմ դնել ներանձնային հնարավոր խոչընդոտները ու միմյանց հետ աշխատել հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների ու պետական շահերի պաշտպանության:

Սյունիքի մարզպետը կարևորել է ՀՀ գլխավոր դատախազի՝ Սյունիքի մարզ կատարած այցն ու ոլորտային հրատապ խնդիրները լուծելու նպատակով ցուցաբերվող աջակցությունը: Ռոբերտ Ղուկասյանը նաև շնորհակալություն է հայտնել Դատախազությանը՝ արդյունավետ համագործակցության և մարզում կայունությունն ապահովելու հարցում ներդրած ջանքերի համար:

Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանն իր խոսքում ներկայացրել է կատարված աշխատանքն ու առկա խնդիրները:

Խորհրդակցության ընթացքում, ի թիվս այլ հարցերի, հանգամանալից անդրադարձ է կատարվել նաև ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների խնդիրներին ու իրավապահ մարմինների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի մանրամասներին:

Քննարկված բոլոր ուղղություններով ՀՀ գլխավոր դատախազը տվել է հանձնարարականներ, սահմանել ժամկետներ:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»