Մամուլ 3 տարի առաջ - 08:46 29-10-2022

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 123. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման ուղղությամբ ՌԴ-ի կողմից ներկայացված սկզբունքների եւ պարամետրերի հիման վրա, ու պատրաստ է դա վերահաստատել Սոչիում: Երեկ թվիթերյան իր միկրոբլոգում նման գրառում էր արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ստացվում է՝ սեպտեմբերից Հայաստանն աշխատում է ՌԴ-ի հետ, սակայն նույն ՀՀ ղեկավարության եւ տարբեր իշխանական գործիչների կողմից հնչում էին հակառուսական հայտարարություններ, ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչեր:

Դրան զուգահեռ, չնայած սեպտեմբերից բանակցություններ կան, սակայն Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին նաեւ հանդիպում ունեցավ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ: Այսինքն՝ մի կողմից բանակցում էր Ռուսաստանի հետ, մյուս կողմից ընդունեց արեւմտյան տարբերակը: Մեկ այլ հանգամանք եւս. Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, դեռ 2018 թվականին հայտարարում էր, թե Արցախյան հարցի բանակցությունների ժամանակ եւ այլ հարցերում եւս միայնակ որոշում երբեւէ չի կայացնի եւ ամեն ինչ կքննարկի հայ ժողովրդի հետ:

Սեպտեմբերից ռուսական կողմի հետ բանակցելն ու այդ մասին չհայտարարելը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանը բանակցում է գաղտնի եւ չի կատարում իր խոստումները, հետեւաբար կրկին խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին։

Ամբողջությամբ հոդվածը՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի