Արտաքին 4 տարի առաջ - 16:06 28-10-2022

Արեւմուտքը ձգտում է ամեն գնով դուրս մղել ՌԴ-ին բանակցային գործընթացից․ Զատուլին


Արեւմուտքն ամեն գնով ձգտում է Ռուսաստանին դուրս մղել բանակցային գործընթացից։ Հոկտեմբերի 28-ին «Ռուս-հայկական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան» թեմայով «Լազարեւյան ակումբի» նիստին, որն անցկացվում է Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ձեւաչափով, այս մասին հայտարարեց ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը։

Ռուս պատգամավորի խոսքով՝ Արեւմուտքն աշխատում է Քեմփ Դեյվիդի մոդելով։ Այսպիսով, Մերձավոր Արեւելքի շուրջ բանակցությունները շարունակվում էին երկար տարիներ։ ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ն գլխավոր միջնորդներն էին, սակայն որոշակի փուլում, զգալով Եգիպտոսի այն ժամանակվա նախագահի նախատրամադրվածությունը, Վաշինգտոնը որոշեց խախտել այդ սխեման՝ գործարք կնքելով Եգիպտոսի եւ Իսրայելի միջեւ՝ մոռանալով Սիրիայի եւ Պաղեստինի շահերի մասին։

«Բացարձակապես նույն իրավիճակն այսօր է։ Ես խորհուրդ կտայի բոլորին, ովքեր նման գործարքներ են կնքում, չմոռանալ, թե ինչպես այս ամենն ավարտվեց վերոնշյալ երկրների ղեկավարների համար»,- զգուշացրեց պատգամավորը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին